Հաճախ տրվող հարցեր
ԷՄՕԿ-Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները-Բեռնել⇓
1.Ո՞վ է իրականացնում նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը (նոր սպառման համակարգ) էլեկտրական ցանցին միացման ծախսերը:
Նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող էլեկտրատեղակայանքները էլեկտրական ցանցին միանալու պայմանները և ընթացակարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից հաստատված կարգով: Սպառողի սպառման համակարգը նվազագույն ծախսումներով էլեկտրական ցանցին միացնելու տեխնիկական պայմանները առաջադրում է մատակարարը, իսկ լրացուցիչ պայմանները` այն անձը, որի էլեկտրատեղակայանքներին է միացվում սպառողի սպառման համակարգը: Տեխնիկական պայմանների կատարման առավելագույն ժամկետը սահմանվում է 2 տարի, եթե տրված տեխնիկական պայմաններում այլ ժամկետ չի նախատեսված: Երկրորդ անկախ սնում կարող է տրվել տեխնիկական պայմաններով միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է սպառողի սպառման համակարգի նախագծով: Տեխնիկական պայմանները տրամադրելու համար մատակարարը սպառողից գանձում է ծառայության վճար` հետևյալ չափերով.

ա) մինչև 35 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 5000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ) 35 կՎ և 110 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 10000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Տեխնիկական պայմաններ տալու համար էլեկտրամատակարարող ընկերության կողմից գանձված ծառայության վճարը վերադարձման ենթակա չէ:
(ԷՄՕԿ*, կետ 13)
2. Ինչի՞ հիման վրա է միացվում նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին:
Սպառողի (բացառությամբ բնակչության) նոր միացվող կամ վերակառուցվող էլեկտրատեղակայանքները (բացառությամբ 0.22 կՎ լարման) լարման տակ դնելու համար սպառողը մատակարարին է ներկայացնում.

ա) 6 (10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը).
բ) 0,4 կՎ լարման ցանցին միանալու դեպքում էլեկտրահաղորդման (օդային, մալուխային) գծերի փորձարկման արձանագրությունները և շինարարության ավարտի վերաբերյալ ակտի պատճենը:
Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններով սահմանված դեպքերում սպառողը մատակարարին է ներկայացնում նաև համապատասխան որակավորում ունեցող, էլեկտրատնտեսության պատասխանատու անձ նշանակելու մասին հրամանի պատճենը:
(ԷՄՕԿ*, կետ 14)
3. Ի՞նչպես է հաշվարկվում սպառած էլեկտրաէներգիայի քանակը:
Սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առեւտրային հաշվիչի գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը հաշվիչի գործակցով (հոսանքի և լարման չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների արտադրյալ) բազմապատկելու միջոցով: Եթե առևտրային հաշվիչն անմիջապես գրանցում է էլեկտրաէներգիայի քանակը, որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրաէներգիայի այդ քանակը: Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային եղանակով, համաձայն ԷՄՕԿ-ի 12-րդ գլխի պահանջների:
(ԷՄՕԿ, կետ 41)
4.Ի՞նչպես է որոշվում սպառած էլեկտրաէներգիայի արժեքը:
Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է տվյալ լարման մակարդակի և ժամային տիրույթների համար (եթե առևտրային հաշվառքի սարքն ունի նման տարանջատված հաշվառման հնարավորություն) Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրաէներգիայի քանակությունների արտադրյալների գումարով:
(ԷՄՕԿ, կետ 45)
5.Ի՞նչպիսին է մատակարարի պարտավորությունը սպառողի վճարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
Մատակարարը պարտավոր է.

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը հանրապետական նշանակության մետրային հեռարձակում ունեցող 1 հեռուստաալիքով 1 անգամ` ժամը 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը.
գ) սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը` սույն կետի ա) ենթակետում նշված կետերում, ինչպես նաև ԷՄՕԿ-ի 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով:
Նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու` սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը Պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը` սույն կետով սահմանված ժամկետում: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության համար վճարում է սպառողը: Վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:
6.Ե՞րբ է սպառողը պարտավոր վճարել սպառված էլեկտրաէներգիայի արժեքը:
Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին ԷՄՕԿ-ի 46-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկացված լինելուց հետո 7 օրվա ընթացքում:
(ԷՄՕԿ, կետ 47)
7.Սպառողի կողմից վճարման ժամկետը խախտելու դեպքում, ե՞րբ է կարող մատակարարը դադարեցնել էլեկտրամատակարարումը:
Վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը` առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ սպառողին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է կատարվի հանրապետական նշանակության մետրային հեռարձակում ունեցող 1 հեռուստաալիքով 1 անգամ` 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում: Ընդ որում, եթե սպառողը ԷՄՕԿ-ի 46-րդ կետի համաձայն պահանջել է վճարման հաշիվը իրեն ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային փոստով, ապա վերջինս պետք է զգուշացվի գրավոր կամ էլեկտրոնային փոստով: Զգուշացման վերաբերյալ գրությունը փոստով առաքելու պահանջի դեպքում` այդ ծառայության համար վճարում է սպառողը: Զգուշացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար:
(ԷՄՕԿ, կետ 48)
8.Ի՞նչ ժամկետներում է պարտավոր մատակարարը վերականգնել սպառողի էլեկտրամատակարարումը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում, երբ մատակարարը դադարեցրել է սպառողի էլեկտրամատակարարումը:
Մատակարարը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո սպասարկման օրերին պարտավոր է այն վերականգնել ոչ ուշ, քան`

ա) նույն օրը` մինչև ժամը 17:30-ը, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել մինչև տվյալ օրվա ժամը 14:00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը.
բ) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել տվյալ օրվա ժամը 14:00-ից մինչեւ 17:30-ը, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը:
(ԷՄՕԿ, կետ 52)
9.Ի՞նչ կարգ է սահմանված վճարման փաստաթղթում սխալի ուղղման համար:
Սպառողը վճարման փաստաթղթում կամ հաշվում գրառումների սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է մատակարարին սխալն ուղղելու պահանջով: Մատակարարը սպառողի դիմումն ստանալու օրվանից` 5, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` 15 սպասարկման օրվա ընթացքում պարտավոր է ստուգել իր գրառումները և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել սպառողին:

Մատակարարը վճարման փաստաթղթում կամ հաշվում գրառումների սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում է սպառողին և առաջնորդվում ԷՄՕԿ-ի 53-րդ կետով սահմանված ընթացակարգով:
Եթե մատակարարը հաստատում է վճարման փաստաթղթում կամ հաշվում սխալի փաստը կամ սխալը հայտնաբերվում է իր կողմից, ապա ուղղումը հաշվի է առնվում ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք վճարման հաշվում:
(ԷՄՕԿ, կետեր 53, 54, 55)
10.Ի՞նչի հիման վրա և ու՞մ նախաձեռնությամբ կարող է իրականացվել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգումը:
Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը կարող է իրականացվել ինչպես սպառողի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ:
(ԷՄՕԿ, կետ 60)
11.Ի՞նչ ընթացակարգով է կատարվում հաշվառքի սարքի ճշտության ստուգաչափումը:

Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են մատակարարի կողմից, այդ թվում` սպառողի գրավոր դիմումի հիման վրա, բացառությամբ ԷՄՕԿ-ի 64-րդ կետով նախատեսված դեպքի:

Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը որոշվում է ստուգաչափման մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացության հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը մատակարարի նախաձեռնությամբ իրականացվելու դեպքում, վերջինս պարտավոր է այդ մասին առնվազն 1 օր առաջ գրավոր զգուշացնել սպառողին և նրա հետ պայմանավորվել ստուգման ժամկետների մասին: Սպառողը կարող է պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքերի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ դրանց ստուգաչափումը, կատարի իր ներկայությամբ: Մատակարարը պարտավոր է կատարել սպառողի պահանջը: Ստուգաչափմանը սպառողի չներկայանալը հիմք չէ այն չիրականացնելու համար:
Առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը սպառողի պահանջով իրականացվում է նրա գրավոր դիմումի համաձայն: Սպառողի դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 10 սպասարկման օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է ստուգել սպառողի առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը եւ նրան ներկայացնել դրանց աշխատանքի ճշտության մասին գրավոր եզրակացություն:
Ստուգման արդյունքներով առևտրային հաշվառքի սարքերի խախտում փաստելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել սպառողի սպառած էլեկտրաէներգիայի քանակության վերահաշվարկ: Վերահաշվարկը կատարվում է ԷՄՕԿ-ի 58-րդ եւ 59-րդ կետերով սահմանված կարգով:
Սպառողը, իրար հաջորդող երկու տարիների ընթացքում մատակարարին երկրորդ անգամ առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում, պարտավոր է վճարել մատակարարին կանխավճար`

ա) միաֆազ հաշվիչների համար` 750 դրամ,
բ) եռաֆազ հաշվիչների համար` 1500 դրամ:
Եթե ստուգման արդյունքներով արձանագրվում է առևտրային հաշվառքի սարքերի խախտում, ապա մատակարարը կանխավճարը հաշվի է առնում սպառողին ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք վճարման հաշվում: Առևտրային հաշվառքի սարքերի ճշգրիտ աշխատանքի դեպքում կանխավճարը դիտարկվում է որպես առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման համար մատակարարին վճարված ծառայության վճար և սպառողին չի վերադարձվում:
Սույն գլխում ամրագրված դրույթները չեն սահմանափակում սպառողի իրավունքը իր առևտրային հաշվառքի սարքերի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրել նման իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել սույն կետով սահմանված սպառողի իրավունքը, որն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.
բ) սպառողը պարտավոր է ոչ ուշ, քան 10 սպասարկման օրվա ընթացքում մատակարարին վերադարձնել առևտրային հաշվառքի սարքերը և ներկայացնել դրանց ստուգման արդյունքների մասին իրավասու կազմակերպության գրավոր եզրակացությունը: Այն դեպքում, երբ ներկայացված եզրակացությամբ արձանագրված է առեւտրային հաշվառքի սարքի խախտում, մատակարարը պարտավոր է առաջնորդվել ԷՄՕԿ-ի 12-րդ գլխով սահմանված կարգով: Սույն կետով նախատեսված դեպքում մատակարարն իրավունք ունի ներկա գտնվել առեւտրային հաշվառքի սարքի ստուգաչափման աշխատանքներին: Մատակարարի նման ցանկության դեպքում սպառողը պարտավոր է առնվազն 1 օր առաջ նրան պատշաճ կարգով տեղյակ պահել ստուգաչափման ժամկետների և վայրի մասին: Ստուգաչափմանը մատակարարի չներկայանալը հիմք չէ այն չիրականացնելու համար: Առևտրային հաշվառքի սարքի փոխարինման նպատակով մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը ԷՄՕԿ-ի 57-րդ կետով սահմանված տեւողությամբ:
(ԷՄՕԿ, կետեր 60, 61, 62, 65.2)
12.Ի՞նչ ընթացակարգով է իրականացվում առևտրային հաշվառքի սարքի փոխարինումը:
Առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը մատակարարի նախաձեռնությամբ իրականացվում է նրա միջոցների հաշվին: Նման դեպքում մատակարարը պարտավոր է ապահովել ԷՄՕԿ-ի 57-րդ կետով ամրագրված ժամկետները:
13.Ո՞ր դեպքերում մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը:
Մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`

ա) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սույն կանոններով և Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չկատարելու դեպքում.
բ) եթե մատակարարի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ պայմանագրով սահմանված կարգով սպասարկել սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում` էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից.
գ) եթե սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով:
Մատակարարը պարտավոր է վարել սպառողների էլեկտրամատակարարման դադարեցումների հաշվառման առանձին գրանցամատյան, որում նվազագույնը պետք է նշվեն ԷՄՕԿ-ի 23-րդ կետում նշված տվյալները:
14.Ի՞նչ ժամկետում է Մատակարարը պարտավոր պատասխանել դիմումին:
Մատակարարը սպառողի դիմում-բողոքին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից առնվազն 15 սպասարկման օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերի համար սույն կանոններով այլ ժամկետ սահմանված չէ:
(ԷՄՕԿ, կետ 75)