Մատակարարի և սպառողի պատասխանատվությունը էլէկտրաէներգիայի մատակարարման ընթացքում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 20-ի թիվ 537 որոշմամբ հաստատված Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված էլեկտրաէներգիայի որակը խախտելու դեպքում պատճառները և որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են մատակարարի կամ սպառողի չափիչ սարքերի գրանցումներով, իսկ այդ սարքերի բացակայության դեպքում` համապատասխան հաշվարկներով, մատակարարի և սպառողի օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Այդ մասին մատակարարը և սպառողը կազմում են երկկողմանի ակտ:
Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար մատակարարը փոխհատուցում է սպառողի կրած վնասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Մատակարարը որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածում, որի ընթացքում սպառողը գերազանցել է պայմանագրային հզորությունը:
Բազմաբնակարան շենքերի 0.4 կՎ լարման մալուխային կամ օդային սնող գծերի, էլեկտրաէներգիայի բաշխման սարքավորումների, ինչպես նաև 0.22 կՎ լարման հաղորդալարերի` մինչև բնակարանները, իսկ առանձնատան (ամառանոցի), կրպակի, ավտոտնակի, օժանդակ շինության դեպքում` մինչև կանգնակը, պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը կրում է մատակարարը:
Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրատեղակայանքների (լուսավորություն, վերելակներ, պոմպեր և այլն) պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգության համար պատասխանատվությունը կրում է դրանց սեփականատերը կամ այն ընկերությունը, որի սպասարկման ոլորտում են գտնվում տվյալ էլեկտրատեղակայանքները (համատիրություն, սպասարկման պայմանագիր կնքած մասնագիտացված կազմակերպություն և այլն):
Այն դեպքերում, երբ առանձնատան (ամառանոցի), կրպակի, ավտոտնակի, օժանդակ շինության էլեկտրամատակարարումն իրականացված է 0,4 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներով, դրանց սեփականատերը պարտավոր է իր էլեկտրատեղակայանքների սպասարկումը և անվտանգ շահագործումը ապահովել սեփական միջոցներով` սպասարկման պայմանագիր կնքելով մատակարարի կամ այլ մասնագիտացված կազմակերպության հետ: Նշված պայմանագրի առկայությունը պարտադիր է նաև այն բնակչի համար, որի էլեկտրամատակարարումն իրականացված է 0,22 կՎ լարման գծերով` երկու սնման աղբյուրից:
Սպառողին պատկանող կամ նրա կողմից տիրապետվող տարածքում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգության համար պատասխանատվությունը կրում է սպառողը, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ: