
Հարգելի այցելու՝
Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր կազմակերպության արդյունավետ աշխատանքների իրականացման գործում մեծ դեր ունի տեղեկատվության ստացման, հետադարձ կապի և գործառնությունների իրականացման առցանց հարթակի առկայությունը:
«Արցախէներգո» ընկերության կայքէջը ստեղծվել է՝ նպատակ ունենալով ստեղծել նման հնարավորություն ընկերության բաժանորդների համար: Դուք հնարավորություն ունեք տեղեկանալ ընկերության կառուցվածքի, գործունեության, բարեփոխումների մասին, ունենալ հետադարձ կապ ընկերության հետ և իրականացնել առցանց գործառնություններ: Ընկերությունը մշտապես պատրաստակամ է քննարկել Ձեր առաջարկություններն ու պատասխանել Ձեզ հուզող հարցերին:
Մեր աշխատանքային գլխավոր սկզբունքներից է ունենալ ամուր և վստահելի գործընկերություն ընկերության բաժանորդների հետ:
Հարգանքով՝
Գլխավոր տնօրեն՝
Անդրանիկ Խաչատրյան