-
Հայտարարություն: Հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ09-02-2023
Հարգելի բաժանորդներ,
Տեղեկացնումենք Ձեզ, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, ս ․թ․ փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործոզ հավհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցնվում։ Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջանման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվել օրական 6 անգամ 1-ական ժամով։
Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի։
կարդալ ավելին -
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ17-08-2022
‹‹Արցախէներգո›› ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունը 2022 թվականի սեպտեմբերի մեկին ընդառաջ՝ բազմազավակ աշխատողների ընտանիքներում առաջինից չորրորդ դասարաններում սովորող, ինչպես նաև բոլոր աշխատողների առաջին դասարան հաճախող երեխաներին ապահովել է դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով:
-
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ21-01-2022
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետությունից ներմուծվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված՝ ‹‹ Արցախէներգո›› ՓԲԸ մտադիր է դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ էլեկրտրաէներգիայի սակագների վերանայման հարցով:ՀՀ
Վերջնական սպառողների խմբեր
Գործող սակագներ
Առաջարկվող սակագներ
դրամ/կՎտժ
դրամ/կՎտժ
1
110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար
36.00
42.00
2
35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար
40.00
44.50
3
6 10 կՎ լարմամբ սնվող սպառողների համար, բացառությամբ
46.00
50.50
4
0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների
համար, բացառությամբ 5 –րդ կետով սահմանված սպառողների
ցերեկային սակագին
49.00
53.00
գիշերային սակագին
44.00
48.00
5
0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների
համար (բնակչություն)
ցերեկային սակագին
49.00
49.00
գիշերային սակագին
44.00
44.00
-
Դեկտեմբերի 22-ը էներգետիկի օր22-12-2021Տարվա ամենակարճ լուսային օրը՝ դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոն օրն է: Այսօրվա պարգևատրման արարողությունը գնահատականն է այն նվիրումի, այն բարձր գիտակցման և մեծ պատասխանատվության, որ մեր ծառայությունները թե՛ պատերազմի օրերին և թե՛ հետպատերազմյան խարխլված անվտանգային պայմաններում իրենց մասնագիտական ունակությունների շնորհիվ կարողացել և կարողանում են ապահովել անխափան և սահուն էներգամատակարարում, որը պատերազմի հետևանքով ստեղծված բազմաշերտ ճգնաժամը հաղթահարելու ուղիներից մեկն է:
Հարգելի՛ էներգետիկներ. Շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը: Հենց Ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է,որ այսօր յուրաքանչյուրի ընտանիքում լույս և ջերմություն կա: Մաղթում ենք Ձեզ անվտանգ, հուսալի և արդյունավետ գործունեություն՝ միայն ու միայն խաղաղ պայմաններում, ի նպաստ մեր երկրի կայուն և հուսալի զարգացման:
-
Աջակցություն բազմազավակ ընտանիքներին20-08-2020«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունը հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթներին, ընկերությունում աշխատող թվով 62 բազմազավակ ընտանիքներ ունեցող աշխատակիցների, 2020 թվականի սեպտեմբերից` առաջին դասարան հաճախող երեխաների համար ձեռք է բերել դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: