ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ



Ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի օրվա կապակցությամբ:





Հարգելի էներգետիկներ՝ 

շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա կապակցությամբ: Այս օրը մեր հանրապետությունում ավանդաբար դեռևս նշվում է Խորհրդային տարիներից և վերջին տարիներին այն հնարավորություն ունենք նշել պետական և պաշտոնական մակարդակով: Ձեզ համար այս օրը այնպիսի տոներից է, որը առանձնահատուկ ուրախությամբ ու պատասխանատվությամբ եք դիմավորում:Այս ամենը վկայում է Ձեր կողմից կատարվող աշխատանքի ինչպես կարևորությունը, այնպես էլ էներգետիկների նվիրվածությունը մեր երկրի էներգոհամակարգի կայացման ու զարգացման գործում: Երկար տարիներ, բարդ իրավիճակներում՝ պատերազմ, հետպատերազմյա շրջան, և այս ամբողջ ընթացքում երկրում ստեղծվում և կայանում էր էներգետիկ համակարգը:
Արդեն վերջին տասնամյակում ուրախությամբ ենք նշում, որ էներգետիկ համակարգը թևակոխել է զարգացման նոր փուլ, տարեցտարի ստեղծվելով նոր էներգոարտադրող կազմակերպություններ, էլեկտրաէներգիայի տարեցտարի աճող արտադրանք և բարելավելով դրանց բաշխման ու մատակարարման աշխատանքները: Այս ամենը կատարվում է նախ և առաջ Ձեր մասնագիտական ունակությունների և աշխատանքի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվության շնորհիվ: Էներգետիկ ոլորտի զարգացումը ինչպես նախկինում, առավել ևս այժմ, արդիական մարտահրավեր է բոլորիս համար, և բոլորն են գիտակցում, որ առանց հուսալի, անվտանգ և արդի ժամանակներին համապատասխանող էներգոհամակարգի մենք չենք կարող ունենալ երկրի տնտեսության կայուն ու հուսալի զարգացում:
Հարգանքի է արժանի Ձեր նախորդների կատարած աշխատանքը Արցախի էներգոհամակարգի ստեղծման և կայացման գործում: Եվս մեկ անգամ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները, թող մշտապես հաջողությունը ուղեկցի Ձեր բարդ և բոլորիս համար անչափ կարևոր աշխատանքներում: Այսօր էլ, երբ տոնում ենք էներգետիկի օրը, Ձեզնից շատերը շուրջօրյա աշխատանքի են, առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց ու ցանկանում մշտապես շարունակել նման պատասխանատվությամբ վերաբերվել էնրեգետիկի աշխատանքներին:
Հարգանքով՝
«Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա.Խաչատրյան